Սեփականատիրոջ իրավունքները՝ պարտադիր նորմերի իրականացման համար սահմանված ծախսերի նկատմամբ


Սեփականատիրոջ իրավունքները՝ պարտադիր նորմերի իրականացման համար սահմանված ծախսերի նկատմամբ

  • 23-11-2012 00:06:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունն այդ սեփականությունն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելն է:

Ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման այլ ծախսերին:
 
Սեփականատերերից մեկի կամ կառավարման մարմնի կամ համայնքի կամ այլ անձի կողմից առանց օրենքով նախատեսված կարգով սեփականատերերի համաձայնության կատարած անհարկի ծախսերը սեփականատերերի կողմից չեն հատուցվում:
 
Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող շինության չօգտագործումը կամ ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում պարտադիր նորմերի իրականացման համար սահմանված ծախսերին նրա մասնակցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատվելու համար:
 
Աղբյուրը` Իրավաբան.net
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը