Համբուրգերի միջից Թուրքիայի ռեստորաններից մեկում պահպանակ է հայտնաբերվել


Համբուրգերի միջից Թուրքիայի ռեստորաններից մեկում պահպանակ է հայտնաբերվել

  • 12-03-2011 15:13:49   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ըստ Թուրքական Haberturk-ի, Թուրքիայի հայտնի հանգստավայր Բոդրումում Նիլգյուն Յըլմազ Օզքայնաքն իր ամուսնու հետ այցելել է տեղի ռեստորաններից մեկը եւ պատվիրել համբուրգերներ: Նիլգյուն Յըլմազը պնդել է, թե համբուրգերն ուտելիս բերանում ինչ որ պլաստիկ բան է զգացել եւ երբ հանել է այն, ապա տեսել է, որ դա պահպանակ է: Դրանից հետո Նիլգյունը սկսել է փսխել, որից հետո զույգին վռնդել են ռեստորանից: Նիլգյունը դիմել է ոստիկանություն, այնուհետեւ` դատարան: Ռեստորանի սեփականատերը նույնպես դատական հայց է ներկայացրել զույգի դեմ` ռեստորանի բարի համբավը վիրավորելու համար: Բոդրումի դատախազությունը մերժել է հայցերն ապացույցներ չլինելու պատճառով: Ամուսինները պատրաստվում են 2-րդ դատական գործընթացին` ներկայացնելով մոտ 1 մլն (600 հազար դոլար) լիրայի փոխհատուցման հայց:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը