Առաջիկա օրերին ժամանակավորապես կդադարեցվի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների ջրամատակարարումը


Առաջիկա օրերին ժամանակավորապես կդադարեցվի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 11-03-2011 19:03:39   | Հայաստան  |  Հասարակություն
Շինարարական աշխատանքների հետ կապված մարտի 14-ի ժամը 9.00-18.00-ին կդադարեցվի Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին, Սիլիկյան եւ Նորվեգական թաղամասերի, Չուխաջյան, Զոհրապ փողոցների, Մերձավան գյուղի եւ զորամասերի, Հաղթանակ գյուղի մի մասի, ինչպես նաեւ Կաթի կոմբինատի արդյունաբերական հանգույցի ու հարող տարածքների ջրամատակարարումը։ Ապարան-Երեւան ջրատարի վրա վթարավերականգնողակական աշխատանքների հետ կապված մարտի 14-ի ժամը 9.00-ից մինչեւ մարտի 15-ի ժամը 21.00-ը կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի եւ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 8, 9, 15, 16, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան, Արզումանյան, Առաքելյան, Աբելյան, Մարտիրոսյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Խ.Խաչատրյան, Սպորտի, Հակոբյանց, Չուխաջյան, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Պարսեղով, Կարապետյան, Ռոստոմյան, Էստոնական, Լեւոնյան, Զոհրապ, Շիրազ, Շինարարների, Վշտունի (ներառյալ նրբանցքները) փողոցների եւ հարակից տարածքների, Աշտարակի խճուղուն հարող թաղամասերի, ինչպես նաեւ Պռոշյան, Քասախ, Երզնկա գյուղերի ջրամատակարարումը։
Նոյյան տապան  -   Հասարակություն