Առկա է Հայաստանի եւ Լատվիաի միջեւ համակողմանի համագործակցությունը ի խորացնելու երկկողմ պատրաստակամություն


Առկա է Հայաստանի եւ Լատվիաի միջեւ համակողմանի համագործակցությունը ի խորացնելու երկկողմ պատրաստակամություն

  • 10-03-2011 13:21:09   | Լատվիա  |  Քաղաքական
Մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Ռիգայում է գտնվում պաշտոնական այցով Լատվիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը Լատվիա, Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր հանգրվան են երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Հայաստանի եւ Լատվիաի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ պատրաստակամության մասին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանն ու Գիրտս Վալդիս Կրիստովկիսը անդրադարձան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Լատվիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանն Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրեց այցելել Հայաստան:
Նոյյան տապան  -   Քաղաքական