Հայ երիտասարդ գործարարի ինտերնետ նախագիծը կարող է ճանաչվել լավագույնը Եվրոպայում


Հայ երիտասարդ գործարարի ինտերնետ նախագիծը կարող է ճանաչվել լավագույնը Եվրոպայում

  • 06-01-2013 21:49:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Լոնդոն, Երևան. 5 հունվար 2013 – Հայ երիտասարդ գործարար Մարտին Ավետիսյանի ստեղծած iMall.eu էլեկտրոնային առևտրի սոցիալական ցանցը Եվրոպայի ամենահեղինակավոր The Europas մրցանակաբաշխությունում գրավել է առաջատար դիրքեր՝ ամբողջ աշխարհից ավելի քան 600 այլ մասնակիցներից այս պահի դրությամբ տեղ գրավելով լավագույն հնգյակում:  Մրցույթը դեռ ընթացքում է, և մրցանակաբաշխության արդյունքները ամփոփվելու են հունվարի 11-ին:  iMall.eu-ն ինտերնետային առևտրի սոցիալական ցանցը, որը հիմնադրվել է 2012 թվականի հունիսին, ներկայացնում է եվրոպական շոպինգի և ոճային հնարավորությունները Ռուսաստանում և Եվրասիայի երկրներում:  iMall.eu ցանցի հիմնադիր և հաջողակ ներդրող Մարտին Ավետիսյանը աշխատում է Երևանում, Լոնդոնում և Մոսկվայում:
 
iMall.eu ցանցը իր տեսակի մեջ առաջին ինտերնետային նախագիծն է, որը Եվրոպական շոպինգի և մոդայի ամենավերջին զարգացման ուղղությունները ինտերնետի միջոցով հասանելի է դարձնում Ռուսաստանի և այլ Եվրասիական շուկաների հաճախորդների համար:  Ավելի քան 500 համաշխարհային բրենդերի կողմից 10 միլիոն ապրանքատեսակ ներկայացնող ցանցը ի մի է բերում այնպիսի հեղինակավոր դիզայներների ստուդիաներ, ինչպիսին են՝ Alexander McQueen, Burberry, Christian Louboutin, Gucci, Prada, Valentino, Yves Saint Laurent:  Հնարավոր է նաև ինտերնետային առևտուրը Harrods, Selfridges, Bloomingdales, Fifth Saks Avenue պես հեղինակավոր առևտրային կենտրոններից ուղղակիորեն:  Դյուրին է դարցված նաև Միլանից, Լոնդոնից, Փարիզից և մոդայի այլ մայրաքաղաքներից ապրանքատեսակների ուղղակի առաքումը պատվիրատուին:  iMall.eu ցանցն արդեն իսկ գործում է 12 երկրներում. ցանցի օգտագործողները կարող են միանալ նորաձևության տարբեր օնլայն համայնքների, խորհուրդ հարցնել հայտնի բլոգերներից և նորաձևության մասնագետներից, որոնք պատրաստ կլինեն նորաձևության և շքեղության աշխարհի ամենավերջին զարգացումների ուղղությամբ խորհուրդներ և ուղղություններ տալու:  iMall.eu-ն ձգտում է դառնալ Եվրասիական շուկաներում Եվրոպական նորաձևության վերջին զարգացումներին ծանոթանալու հիմնական հարթակ:  
 
iMall.eu ցանցը ստեղծել է հայ երիտասարդ գործարար Մարտին Ավետիսյանը, որը ծնվել և մեծացել է Երևանում, ավարտել Երևանի Պետական և Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանները, որից հետո հաջող կարիերա է ունեցել ներդրումային ոլորտում:  iMall.eu-ն հայ գործարարի կողմից ստեղծած առաջին ինտերնետային ընկերությունն է, որը կարող է հաղթանակել Europas հեղինակավոր մրցանակաբաշխությունում: 
 
Դարձնենք հայ բիզնեսը Եվրոպայում առաջինը՝ ՁԵՐ ձայնը որոշում է ամեն ինչ:  Մինչև 2013 թվականի հունվարի 11-ը քվեարկեք 
 
http://www.theeuropas.com/p/peoples-choice/580 
 
հասցեով և տարածեք այս հղումը Ձեր ընկերների շրջանակում: 
 
* * * * *
iMall.eu ցանցը ավելի քան 500 արևմտյան ապրանքանիշների լիազորված ներկայացուցիչն է Ռուսաստանում և Եվրասիայի այլ շուկաներում:  iMall.eu-ն մատակարարում է պրեմիում և լյուքս դասի հագուստներ և այլ ապրանքատեսակներ ուղղակիր արտադրողներից:  Ցանցն ունի իր սեփական տեխնոլոգիական պլատֆորմը, որի շնորհիվ ամեն պատվիրատուի առաջարկվում է և մատակարարվում իր ակնկալիքներին և կարիքներին հնարավորինս համապատասխանող տեսականի:  iMall.eu-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Լոնդոնում, Մոսկվայում և Սինգապուրում. ցանցը գործում է 12 երկրներում:
 
Մամլո հարցումների համար խնդրում ենք դիմել Հայկ Հովհաննիսյանին՝ 
 
Հեռ.՝ +44 207 193 3343 
Էլ. փոստ՝ pr@imall.eu 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play