«Չենք լռելու».Կաթողիկոսը շարունակում է գործ չունենալ սարերում գտնվող վանքերի հետ, նա հույժ զբաղված է Երևանի իր նստավայրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Չենք լռելու».Կաթողիկոսը շարունակում է գործ չունենալ սարերում գտնվող վանքերի հետ, նա հույժ զբաղված է Երևանի իր նստավայրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-01-2013 13:03:36   | Հայաստան  |  Հասարակություն



 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ստեղծման առաջին օրվանից մեծ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին, որն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Այս առումով պարզապես հակազգային դիրքորոշում և գործելակերպ է որդեգրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և իրեն ամեն կերպ հաճոյանալու հաշվին սեփական գոյությունը պահպանող մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, որոնք աջուձախ հայտարարում են, թե մեր հնադարյան վանքերը փրկելու համար գումար չկա, սակայն կա գումար անճաշակ նոր եկեղեցիների կառուցման համար: Ամենազարհուրելին այն է, որ այս իրավիճակում Գարեգին Բ-ն ձեռնամուխ է եղել իր համար Երևանի կենտրոնում շքեղ մի նստավայրի կառուցման գործին:
«Կեղծ արժեքներ». այսպես է կոչվելու «Չենք լռելու»-ի նոր տեսաշարքը, որում սարերում անտերությունից կործանվող սրբավայրերի վիճակը մեկ առ մեկ ներկայացվելու է Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին: Այս շարքը իրեղեն ապացույցն է դառնալու այն իրողության, թե բարոյական ինչ անկում է արձանագրում Հայ առաքելական եկեղեցին այսօր իր ղեկավարի և նրա նազիր-վեզիրների պատճառով:
Տեսաշարքում օգտագործված է լինելու Ա. Հովհաննիսյանի «Երևան գնալու եմ» երգի երաժշտությունը:
«Չենք լռելու»-ն հանրության ուշադրությանն է ներկայացրել շարքի անոնսը:
http://www.youtube.com/watch?v=4MIdUa9iHEM 
 
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play