«Դեդ Հասանի» մարմինը կհսկեն մինչեւ թաղումը (Տեսանյութ)


«Դեդ Հասանի» մարմինը կհսկեն մինչեւ թաղումը (Տեսանյութ)

  • 17-01-2013 12:46:55   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն



 

«Նորությունների ռուսական ծառայությունը» հայտնում է, որ ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցը, որտեղ գտնվում է սպանված «օրենքով գող» «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) մարմինը: LifeNews-ի աղբյուրների համաձայն՝Ուսոյանի մարմինը կհսկեն մինչեւ թաղումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով և  հնարավոր սադրանքները բացառելու նպատակով:
 
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով, Ուսոյանին գնդակահարել են անձայն «Վալ» ինքնաձիգից և քիլերը սպանությունը իրականացրել է  շենքի 5-6-րդ հարկերի շքամուտքի պատուհանից: Սպանության ժամանակ պատահական մի անցորդ կին հրազաենային վնասվածք է ստացել ազդրին եւ կրծքին ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև  9 մմ տրամաչափի 6 պարկուճ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն