<br /> Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները բողոքարկելու են <br />



Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները բողոքարկելու են

  • 04-03-2011 23:28:48   | Հայաստան  |  Հասարակություն
Փաստաբաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը դատարանում բողոքարկելու են հանցակազմի բացակայության հիմքով գործարար Խաչատուր Սուքիասյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իրենց բողոքը մերժելու որոշումը։ Ինչպես նշվում է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրված փաստաբանների հայտարարության մեջ, գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի որոշումը անօրինական է ու անհիմն, կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որեւէ ապացույց: Փաստաբանները հավելում են, որ բողոքի մերժման որոշումը թվագրված է 2008թ. օգոստոսի 27-ով՝ 2011թ. փետրվարի 14-ի փոխարեն։ «Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին եւ արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար»,- հայտարարում են փաստաբանները: Հիշեցնենք, որ Խ.Սուքիասյանը մեղադրվում էր 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ, նրա մասով գործը կարճվել էր եւ քրեական հետապնդումը դադարեցվել հիշյալ դեպքերի կազմակերպմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play