Կազմակերվպում է երիտասարդ գիտնականների դպրոց


Կազմակերվպում է երիտասարդ գիտնականների դպրոց

  • 21-01-2013 12:58:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փետրվարի 13-21-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով: Դասընթացները կանցկացնի հրավիրված մասնագետ կենսաբանական գիտությունների դոկտոր, «Խորվաթական սողունաբանական ասոցիացիայի» ծրագրերի ղեկավար և Խորվաթիայի Կենսաբազմազանության ինստիտուտում ԱՏՀ-ի /GIS/ դասախոս Դուշան Ջելիկը: Դպրոցը նախատեսվում է իրականացնել 2 խմբի համար՝ յուրաքանչյուրում 15 մասնակից: Յուրաքանչյուր խմբի համար դասընթացը կտևի 3 օր: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է: 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին՝ դպրոցի կազմակերպման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, և «Ռաֆորդ» հիմնադրամին՝ ասոցիացիայի ընթացիկ գործունեությանն աջակցելու համար:
 
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ փետրվարի 5-ը:
 
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը՝ հետևելով հետևյալ հղմանը.
 
https://docs.google.com/spreadsheet/viewform?fromEmail=true&formkey=dGRSdDE0QzQ4cGxVQ2tUd0o5ZXNuR1E6MQ 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play