«Մեդիամաքս»-ի կայքը վերագործարկվեց


«Մեդիամաքս»-ի կայքը վերագործարկվեց

  • 04-03-2011 14:38:30   | Հայաստան  |  Հասարակություն
«Մեդիամաքս» ընկերությունն այսօր հայտարարել է իր www.Mediamax.am կայքի վերագործարկման մասին, որն այսուհետ հանդիսանում է տեղեկատվական պորտալ` էլեկտրոնային թերթի տարրերով: ,,Մեդիամաքսե-ը ՀՀ մեդիա-շուկայում գործում է 12 տարի, ունի ուժեղ ապրանքանիշ եւ հարուստ փորձ: Մենք որոշել ենք, որ ժամանակն է հանրությանը տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն ավանդական ԶԼՄ-ների միջոցով, այլեւ անմիջականորենե,- ասել է ,Մեդիամաքսե-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: Նշենք, որ ,Մեդիամաքսե-ի առաջին ինտերնետային պորտալը` www.Auto.am-ը, գործարկվել է 2003թ.: Այսօր ,Մեդիամաքսե ինտերնետ-հոլդինգը ներառում է 4 նախագիծ` www.Auto.am, www.Banks.am, www.Itel.am եւ www.Bravo.am: ,Մեզ հաջողվել է ստեղծել Հայաստանի ամենառեյտինգային պորտալները ավտոմեքենաների, ֆինանսական շուկայի, հեռահաղորդակցության, ինչպես նաեւ ժամանցի ոլորտում: Վստահ ենք, որ www.Mediamax.am հասարակական-քաղաքական պորտալի գործարկումը կհամալրի հաջողված նախագծերի ցանկը եւ ավելի կամրապնդի ,Մեդիամաքսե-ի դիրքերը ՀՀ ինտերնետային շուկայումե,- ասել է Արա Թադեւոսյանը: Հավելենք, որ ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) հետ պայմանավորվածությունների շրջանակներում ,Մեդիամաքսե ընկերությունը բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում հրապարակել ,Թուրքիայի մասինե շարքի հոդվածները` գրված հայտնի ամերիկացի, եվրոպացի եւ թուրք հեղինակների կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play