Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը ունի նոր դեկան


Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը ունի նոր դեկան

  • 25-01-2013 12:27:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ներկայացնում ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին:

Կալիֆորնիայի համալսարանի, Իրվին կառավարման  դպրոցի նախկին դեկանը կղեկավարի Հայաստանի ամերիկյան համալսարանի  (ՀԱՀ)  գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը
 
Կալիֆորնիայի համալսարանի  Մերջ կառավարման  դպրոցի նախկին դեկան և պատվավոր պրոֆեսոր Դեյվիդ Հ. Բլեյքը այս ամիս ստանձնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության   և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարի պաշտոնը:
« Մեծագույն ուրախությամբ ուզում եմ նշել, որ  ԱՄՆ-ի  խոշորագույն չորս կառավարման  դպրոցներում  դեկանի պաշտոն զբաղեցրած, առաջատար գիտնական Բլեյքը այսուհետ միանալու է մեր թիմին»,-նշել է ՀԱՀ-ի  նախագահ` Բրյուս Բողոսյանը:
«Ինձ համար պատիվ էայս պաշտոնում  ընտրվելը,-նշել է Բլեյքը,- ՀԱՀ-ի կառավարման  և տնտեսագիտության ֆակուլտետը տարածաշրջանի  առաջատարներից է և ես տպավորված եմ  ուսանողների, դասախոսների և  աշխատակիցների ցուցաբերած նվիրումից  համալսարանի,  կառավարման  ու տնտեսագիտության ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի շրջանավարտների և գործարար հանրության հանդեպ»:
Գործարարության ու տնտեսագիտության ֆակուլտետը առաջարկում է անգլերեն լեզվով դասավանդվող Գործարար կառավարման մագիստրոսի աստիճան շնորհող ծրագիր,  ինչպես նաև մագիստրոսի հավաստագրեր շնորհող  մի շարք այլ ծրագրեր: Երկու տարի տևողությամբ գործարար կառավարման  մագիստրոսի աստիճան շնորհող  և երկու տարի վեց ամիս  տևողությամբ մասնագիտական գործարար կառավարման  մագիստրոսի աստիճան շնորհող երկու կարևորագույն ծրագրերը նախատեսված են  աշխատող  մասնագետների համար, որոնք մանրակրկիտ փորձարկված ծրագրեր են և առաջարկում են տեսության ու պրակտիկ աշխատանքի միջև հավասարակշռություն, քանակական և որակական հեռանկարներ և տնտեսական ու սոցիալական պատասխանատվություն կառավարման  գործընթացում: Հայաստանի ամերիկյան համալսարանի Գարծարար կառավարման մագիստրոսի աստիճան շնորհող ծրագիրը կայուն համբավ ունի Հայաստանում և տարածաշրջանում:
Պրոֆեսոր Բլեյքը Գործարարության ու տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է գիտական մեծ  փորձառությամբ և  դեկանի պաշտոնում կառավարման 22 տարվա մեծ փորձով: Նա երկու տասնամյակից ավել  փորձառություն ունի որպես դեկան Նորսիսթերն, Ռութգերս, Հարավային Մեթոդիսթ և բոլորովին վերջերս Կալիֆորնիայի, Իրվին  համալսարաններում:  Ավելի քան 16 հասարակական և մասնավոր ընկերություններում և մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպություններում եղել է խորհրդական և խորհրդի անդամ:
Որպես խորհրդի անդամ և խորհրդական պրոֆեսոր Բլեյքը նպաստել է բազմաթիվ կազմակերպությունների կայացմանը: Հեղինակելով յոթ  գիրք  նա  հիմնականում անդրադարձել է  այնպիսի թեմաների ինչպիսիք են` ռազմավարական առաջնորդություն, կորպորատիվ ռազմավարություն, համընդհանուր գործարարություն և բիզնեսի էթիկայի ղեկավարում: Այժմ նա գրում է երկու գիրք` «Էթիկան դարձնել արդյունավետ» և «Ղեկավարել» վերնագրերով:
«Պրոֆեսոր Բլեյքը ուշագրավ և հմուտ  գործունեություն է ծավալել ինչպես ակադեմիական ոլորտում`  որպես գիտնական,  այնպես էլ որպես կորպորատիվ խորհրդի անդամ մի քանի տեխնոլոգիական և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններում,- ասել է պրովոստ Դեննիս Լիվենսը,- երախտապարտ եմ, որ այս անցումային շրջանում պատրաստակամ գտնվեց ստանձնել  դեկանի պարտականությունները և անհամբեր սպասում եմ նրա հետ համագործակցությանը, մինչ հիմնական դեկանը կզբաղեցնի իր պաշտոնը»:
Պրոֆեսոր Բլեյքը այժմ հանդիսանում  է Բետա Գամա Սիգմայի` միջազգային բիզնես կազմակերպության, Բարոյագիտական Բիզնեսի Կառավարման կենտրոնի տնօրեն: Նա նաև Կալիֆորնիայի նահանգի որակավորված միջնորդ / հաշտարար է` մասնագիտացած կառավարման, աշխատանքային և ընտանեկան հարցերի միջնորդության ոլորտում:
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)  մասնավոր, անկախ համալսարան է Երևանում՝ Հայաստանում:  Հիմնադրված լինելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ը հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը : Ուսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ը ծառայում է Հայաստանին և տարածաշրջանին՝ յոթ տարբեր հիմնական բնագավառներում բարձրորակ կրթություն մատակարարելու միջոցով՝ խրախուսելով քաղաքացիական ներգրավվածությունը և խթանելով ժողովրդավարական արժեքները:
 
Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրված է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի ավագ դպրոցները և համալսարանները հավատարմագրող  հանձնաժողովի կողմից, 985 Ատլանտիկ Ավենյու, #100, Ալամեդա Կալիֆորնիա 94501, 510-748
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play