Facebook-ի տարեկան շահույթը կրճատվել է 95%-ով


Facebook-ի տարեկան շահույթը կրճատվել է 95%-ով

  • 02-02-2013 09:57:45   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Facebook, Inc. հրապարակած տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն, անցած տարվա 4 եռամսյակի եւ ամբողջ տարվա ցուցանիշներով Facebook-ի տարեկան շահույթը կրճատվել է 95%-ով:
4 եռամսյակում Facebook-ի մաքուր շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 79% մինչեւ $64 մլն: Դա կապված է ընկերության օպերացիոն ծախսերի  82% աճի հետ:
Մոբիլ սարքավորումների գովազդը 4 եռամսյակում բերել է $306 մլն, ինչը կազմում է գովազդային բոլոր եկամուտների 23% տոկոսը. 3 եռամսյակոիմ մոբիլ սարքավորումների գովազդը բերել էր գովազդային գովազդների 14%. Յուրաքանչյուր ամիս շարժական սարքավորումներից սոցիալական ցանց է մտնում Facebook-ի ընդհանուր օգտվողների կեսից ավելին (64%): Նրանց թիվը անցած տարվա համեմատ ավելացել է  57%-ով:
Հաշվետվության համաձայն, սոցիալական ցանցից յուրաքանչյուր ամիս օգտվել է 1.06 մլրդ մարդ (նախորդ տարվա ցուցանիշից 25%-ով ավելի շատ):
Վերլուծաբանների գնահատականով, ընկերության ֆինանսական ցուցանիշների անկման հիմնական պատճառը աշխատողների համար կատարված օպցիոններին ուղղված  ծախսերն են եւ դրա հետ կապված աշխատանքի վարձատրության ֆոնդից առաջացած հարկերի ավելացումը:
Եթե հաշվի չառնել տվյալ ծախսերը, ապա Facebook-ի օպեցացիոն շահույթն ավելացել է  14%-ով մինչեւ $2261 մլն, իսկ մաքուր շահույթը՝ 13%, հասնելով $1317 մլն-ին: Եկամուտներն աճել են ընդամենը 37%, իսկ շահութաբերության անկումը նույնպես կանխատեսելի է, քանի որ Facebook-ի ակտիվ աճի շրջանն արդեն անցել է:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play