Որքան գեղեցիկ, այնքան սարսափելի


Որքան գեղեցիկ, այնքան սարսափելի

  • 05-02-2013 20:57:21   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Պարզվում է,  «մարդու հ. առաջին թշնամի»՝ միկրոբները բավականին գեղեցիկ կարող են լինել, եթե դրանց դիտենք 3D ֆորմատում։  
Լյուկ Ջերամը (Luke Jerram) ստեղծել է այդ սասրափելի էակների հավաքածու՝ տեղադրելով դրանց ապակու մեջ։
Նախագծի գլխավոր նպատակն է եղել գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը եւ ուղղել այն դեպի տարբեր վիրուսային հիվանդությունների հետ կապված խնդիրը։ Տեղավորելով միկրոբներին անգույն ապակու մեջ՝ Լյուկը մերկացնում է դրանց կառուցվածքը, ցուցադրում այդ կառուցվածքի ամբողջ բարդությունը։ Այսպիսով, նա կարծում է, որ հավաքածուն կստիպի մարդուն հասկանալ հիվանդության առաջացման պատճառը եւ հնարավորություն կտա տեսնելու  այդ հիվանդության մեղավորների «իրական էությունը»։
Քանդակները ստեղծվել են Բրիստոլի համալսարանի վիրուսոլոգների հետ համագործակցությամբ։ Յուրաքանչյուր նմուշը 1 000 000 անգամ մեծացրած բակտերիա է կամ վիրուս։
Հավաքածուն գրավել է գիտական հանրության ուշադրությունը եւ լուսանկարներն անգամ օգտագործվել են  «Lancet», «British Medical Journal» ամսագրերում, գիտական գրքերում։ Իսկ աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկը՝ Մետրոպոլիտեն-թանգարանը (Metropolitan Museum of Art) որոշել է Ջերամի աշխատանքները ներգրավել թանգարանի մշտական հավաքածուների  շարքում։ 
 
Էնտերովիրուս (enterovirus) EV71 – աղիքային վիրուսի տեսակ
 

 

 

 

Խոզի գրիպ

 

 

ԲակտերիոֆագT4

 

 

SARS կոռոնավիրուս

 

Ավելի մեծ թվով լուսանկարներ կարելի տեսնել Ջերամի պաշտոնական կայքում lukejerram.com/glass/gallery

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play