Բազմազավակ գյումրեցի ընտանիքների զրկում են սոցիալական նպաստից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բազմազավակ գյումրեցի ընտանիքների զրկում են սոցիալական նպաստից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-02-2013 12:33:34   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին:

Առաջին հայացքից անլուծելի թվացող նման թղթարարական քաշքշուկի մեջ է հայտնվել Եփրեմյանների 7 երեխաներ ունեցող ընտանիքը: Տարիներ առաջ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված այս ընտանիքին Գյումրու նախկին քաղաքապետը բնակարան է նվիրել, ինչի պատճառով նրանք դուրս են հանվել հերթացուցակից: Սակայն բնակարանը մինչև օրս նրանց անունով չի ձևակերպվել: Բնակարանի նախկին տերը հսկայական կոմունալ վարձեր է պարտք եղել, այդիսկ պատճառով պատկան մարմինները հրաժարվել են Գյումրու Բորյան 4 հասցեի բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի առքուվաճառքը օրինականացնել: Ավելին, պետության կողմից սոցիալական նպաստի տրամադրման կարգում նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո այս բազմազավակ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին փաստացի բնակության վայրում գրանցում չունենալու պատճառով զրկել են նպաստից:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը հագուստ, կոշիկ և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Եփրեմյանների ընտանիքին:
Ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play