Կենսաթոշակները կսկսեն վճարել մարտի 2-ից


 

Կենսաթոշակները կսկսեն վճարել մարտի 2-ից

  • 28-02-2011 23:24:39   | Հայաստան  |  Հայտարարություններ
Կենսաթոշակները Երեւանում կսկսեն վճարվել մարտի 2-ից: Ինչպես հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն, մարտի 2-ից մինչեւ մարտի 5-ը ներառյալ կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստի» փոստային բաժանմունքներից` ժամը 9:00-ից մինչեւ 20:00: Մարտի 9-ից սկսած, ժամը 9:00-ից 16:00 կենսաթոշակները կառաքվեն տուն` փոստատարի միջոցով, իսկ 16:00-ից մինչեվ 19:00 կվճարվեն փոստային բաժանմունքներում: Նշենք, որ բողոքներ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարելի է զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ