Yahoo-ի Գլխավոր տնօրենը արգելել է աշխատողներին աշխատել տնից


Yahoo-ի Գլխավոր տնօրենը արգելել է աշխատողներին աշխատել տնից

  • 26-02-2013 10:30:58   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Yahoo-ի Գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը  արգելել է աշխատողներին աշխատել տնից: «Որպեսզի ընկերությունը լինի լավագույն աշխատատեղ, անհրաժեշտ է անձնական շփում եւ համագործակցություն. այնպես որ մեզ պետք է կողք-կողքի աշխատել»,- ասված է  HR բաժնի՝ աշխատողների շրջանում  տարածած շրջաբերականի  մեջ:  CNN-ի փոխանցմամբ, Մայերը, ով ուրախացրել էր իր աշխատողներին անվճար սննդի կազմակերպմամբ եւ նոր այֆոններով, այժմ կարող է զրկվել բազում լավ աշխատողների, քանի որ այդ որոշմանը չենթարկվողները ստիպված են լինելու լքել աշխատատեղը: Ընդհանուր առմամբ Yahoo-ում աշխատում է 11,5 հազար մարդ:

 
Այդ նորամուծությոնների համար Մայերին քննադատել է նաեւ նրա նախկին գործատուն՝ Google ընկերությունը, որը համարում է, որ տնից աշխատելու արգելքը կխանգարի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
 
Մայերը Yahoo-ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2012 թվականին: Շատերը նրան քննադատում էին նաեւ այն բանի համար, որ նա ծննդաբերելուց հետո  ընդամենը 2 շաբաթ անց դուրս էր եկել աշխատանքի:
 
 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play