Եմենի կենտրոնական շրջանում զինյալները նավթատար են պայթեցրել


Եմենի կենտրոնական շրջանում զինյալները նավթատար են պայթեցրել

  • 06-03-2013 16:55:19   | Եմեն  |  Միջազգային

 

Եմենի կենտրոնական շրջանում մարտի 6-ին զինյալները նավթատար են պայթեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եմենի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն դեպքը տեղի է ունեցել Մարիբի շրջանում: Հայտնի է, որ նավթատարը Մարիբի շրջանը կապում էր Եմենի արեւմտյան շրջաններին: Պայթյունի հետեւանքով մեծ հրդեհ է բռնկվել: Եմենի իշխանությունները հայտարարել են, որ պատճառված բավական վնասները մեծ են:
 
Պաշտոնական տեղեկություններով` 2012թ.-ին տեղի ունեցած նմանատիպ պայթյունների հետեւանքով կառավարության վնասները կազմել են մեկ միլիարդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play