ՄԱԿ-ի դիտորդների առեւանգման մասին են հայտարարել սիրիական զինված ուժերը


ՄԱԿ-ի դիտորդների առեւանգման մասին են հայտարարել սիրիական զինված ուժերը

  • 07-03-2013 09:56:09   | Սիրիա  |  Միջազգային

 

Սիրիայում գործող զինված ընդդիմադիր ուժերը Youtube-ում տեղադրել են տեսագրություն, որի մեջ հայտարարում են ՄԱԿ-ի դիտորդների գերեւարման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, տղամարդն, ով ներկայացել է որպես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ, հայտարարում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցներն ազատ կարձակվեն միայն այն ժամանակ, երբ նախագահ Բաշար Ասադի գլխավորած զինված ուժերը դուրս գան Ջամլյա գյուղից: Նշված ձայնագրության մեջ տղամարդը կանգնած է զրահապատ երկու մեքենաների ու բեռնատարների մոտ, որոնց վրա գրված է ՄԱԿ:
 
Տեսագրության մեջ նվազագույնը երեք մարդիկ են երեւում, որոնց գլխին հագցված են խաղաղապահների կապույտ գլխադիրներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play