Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվում էր Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվում էր Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-03-2013 17:17:20   | ԱՄՆ  |  Միջազգային



 

Նախօրեին Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը որդու հետ մասնակցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվում էր երկրի  պետական օրհներգի հնչյունների ներքո:
 
Երբ օրհներգը ավարտվել է, փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն Ուգո Չավեսի դագաղին է դրել ազատագրական պայքարի հերոս Սիմոն Բոլիվարի սրի կրկնօրինակը, այնուհետեւ հերթով մոտեցել են տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
 
Դագաղի մոտ կանգնել են Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի առաջնորդը համբուրել է Չավեսի փակ դագաղը: Նրանց հաջորդել  է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Չավեսին առանձին հրաժեշտ տալու էին եկել նաեւ վենեսուելացի հայտնի մարզիկները:
 
55 երկրների պատվիրակություններ են հրաժեշտ տվել վենեսուելական կոմանդանտեին, որը վախճանվել էր այս շաբաթ՝ 58 տարեկան հասակում: Պատվիրակություններից 32-ը գլխավորում էին պետությունների ղեկավարները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play