Թուրքիայի քաղաքացիություն են ստացել տասնվեց հազար ադրբեջանցիներ


Թուրքիայի քաղաքացիություն են ստացել տասնվեց հազար ադրբեջանցիներ

  • 12-03-2013 13:11:03   | Թուրքիա  |  Միջազգային

 

Վերջին տասը տարիների ընթացքում մոտ 16 հազար ադրբեջանցիներ Թուրքիայի քաղաքացիություն են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը: 
 
Նա ասել է, որ տասը տարիների ընթացքում 124 հազար 647 օտարերկրացիների Թուրքիայի քաղաքացիություն է տրվել, որոնցից 15 հազար 588-ն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել: «Բուլղարիայի 44 հազար 40, Ադրբեջանի 15 հազար 588, Ռուսաստանի 7 հազար 518, Հյուսիսային Կիպրոսի 6 հազար 723, Աֆղանստանի 6 հազար 335 եւ Սիրիայի 3 հազար 700 քաղաքացիներ անցել են Թուրքիայի քաղաքացիության», - ասել է թուրք նախարարը:
 
Նա նշել է, որ 10 տարիների ընթացքում 354 հազար 16 քաղաքացիներ էլ դուրս են եկել կամ դուրս են բերվել Թուրքիայի քաղաքացիությունից: «Այդ անձանցից 8 հազար 244-ը զրկել են, 327 հազար 926  հոգի էլ ինքնակամ հրաժարվել է թուրքական քաղաքացիությունից: 17 հազար 826 հոգի կորցրել են Թուրքիայի քաղաքացիության իրավունքը»,- ասել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play