Փողոցներում գիշերող անօթևաններին խոշոր տուգանք կամ ազատազրկում է սպառնում


Փողոցներում գիշերող անօթևաններին խոշոր տուգանք կամ ազատազրկում է սպառնում

  • 12-03-2013 17:42:00   | Հունգարիա  |  Միջազգային

 

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որոնք առաջարկել էր իշխող կուսակցությունը, հայտնում է Թերթ.am-ը հղում տալով Russia Today-ին։ Համաձայն նոր օրենքների՝ կրթաթոշակ ստացող ուսանողները պարտավոր են ուսման ավարտից հետո մի քանի տարի աշխատել երկրում։ 
 
Փողոցներում գիշերող անօթևաններին խոշոր տուգանք կամ ազատազրկում է սպառնում։ Ընդունված փոփոխությունները, քննադատների կարծիքով, խարխլում են ժողովրդավարության հիմքերը։ Հունգարական իշխանությունների որոշմամբ անհանգստացած են նաև Եվրոպական Միությունում։
 
Փոփոխությունները սահմանափակում են Սահմանադրական դատարանի իրավասությունները։ Այժմ այն չի կարող վերանայել երկրի Հիմնական օրենքում մտցված փոփոխությունները։
 
Իշխող «Ֆիդես» կուսակցությանն է պատկանում խորհրդարանի տեղերի երկու երրորդը։ Քննադատների կարծիքով՝ նրա ներկայացուցիչներն օգտագործում են իրավիճակը՝ սեփական քաղաքական շահերն առաջ տանելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play