Ամերիկուհին վաճառքի է հանել իր 2 դուստրերին


Ամերիկուհին վաճառքի է հանել իր 2 դուստրերին

  • 12-03-2013 17:57:40   | ԱՄՆ  |  Միջազգային

 

Ամերիկուհին փորձել է Facebook սոցիալական կայքով վաճառել իր երեխաներին, հայտնում է Russia Today-ը:
Օքլահոմայի 22-ամյա բնակչուհի Միսթի Վանհորնը վաճառքի է հանել իր 2 դուստրերին՝ 4.000 ԱՄՆ դոլար գնով: Փոքրը 10 ամսական է, մեծը՝ 2 տարեկան:
 
Ամերիկուհին այս առաջարկով հայտարարություն է տեղադրել FB-ում՝ փոքրի համար սկզբում պահանջելով 1.000 դոլար: Նա կարողացել է անգամ պայմանավորվել Արկանզասից մի կնոջ հետ: Նրան ասվել է, որ երեխայի հետ կտրամադրվեն նաև բոլոր իրերը:
 
Այդ փողով ամերիկուհին նպատակ է ունեցել բանտից հանել իր փեսացուին, այնինչ նրա վարկի չափը 40.000 դոլար է: Փոխարենը կինն ինքն է այժմ ձերբակալվել:
 
Այս գործով զբաղվող իրավապահները հայտնում են, որ վերջին շրջանում աճել է նման հանցագործությունների թիվը (երբ սոցիալական կայքերով ապօրինի վաճառքներ իրականացնելու համար գնորդ են փնտրում):
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play