Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին մի քանի օրերին միջադեպեր չեն գրանցվել


Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին մի քանի օրերին միջադեպեր չեն գրանցվել

  • 14-03-2013 14:30:06   | Սիրիա  |  Միջազգային

 

Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին մի քանի օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, եւ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ ռումբերի եւ կրակոցների ձայներ մշտապես լսելի են: Մարտի 14-ի գիշերը կրակոցների ձայները չեն դադարել, իսկ առավոտյան փոքր-ինչ հանգիստ է: Ռեյիսյանի խոսքով` մարդկանց շրաջնում, այնուամենայնիվ, գարնանային տրամադրություն է ստեղծվել, հակառակ այն բանի, որ քաղաքում էլեկտրականության ընդհատումները անհարմարություններ են ստեղծում:
 
Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ Դամասկոսի Քաֆր Սուս թաղամասում տասնյակից ավելի ռումբեր են ընկել, որոնց մեծ մասն ընկել է բնակելի շինությունների վրա: Նրանցից մեկն ընկել է Դար ալ Աման մանկատան վրա:
 
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ռումբերի պայթյուններից վնասվել են շրջակայքում գտնվող խանութները եւ մեքենաները: Կայքի տեղեկացմամբ` երեք մարդ զոհվել է, մոտ հինգ տանսյակ` վիրավորվել:
 
Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: ՄԱԿ-ի տվյալներով սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play