Սինոփսիս Արմենիան հյուրընկալեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ավագ դպրոցի աշակերտներին


Սինոփսիս Արմենիան հյուրընկալեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ավագ դպրոցի աշակերտներին

  • 15-03-2013 19:18:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մարտի15-ին Սինոփսիս Արմենիա ընկերությունը հյուրընկալեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Ավագ դպրոցի աշակերտներին՝ հիմք դնելով երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի նոր նախաձեռնության: Նախաձեռնության նպատակն է մեծացնել տեխնիկական հակում ունեցողերիտասարդների մեջ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հանդեպ հետաքրքրությունը ևխանդավառել երիտասարդներին դպրոցական տարիքից ընտրելու ՏՀՏ ոլորտը:Հայաստանի տեխնիկական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցերը Սինոփսիս Արմենիա ընկերություն կունենան ամենամսյա բնույթ: 

 
ՀՊՃՀ Ավագ դպրոցիաշակերտներին ողջույնի խոսքով ընդունեց ընկերություն տնօրեն Հովիկ Մուսայելյանը. «Այսօր ձեր՝ Սինոփսիս Արմենիայում գտնվելը շատ կարևոր խորհուրդ ունի: Հնարավոր է, որ հենց այս այցը դառնա ձեր ապագա մասնագիտության ընտրության առիթը: Մեր երկրի ապագան նորարարությունների զարգացումն է: Օգտագործե՛ք ձեր մտավոր  կարողությունները այդ նորարարական ապագան կերտելու համար»:
 
Ողջույնի խոսքին հաջորդեց շրջայց ընկերության ճարտարագիտական դեպարտամենտներից մեկում, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան ազատ շփվել ճարտարագետների հետ բարձր տեխնոլոգիաների արտադրական միջավայրում և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններ: Այնուհետև աշակերտներն այցելեցին Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտ(ՍԱՈՒԴ), որտեղ նրանք հանդիպեցին ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի և Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: Այնուհետև նրանք ծանոթացան ՍԱՈՒԴ-ի կրթական միջավայրին, որին հաջորդեց ՍԱՈՒԴ-ի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի հակիրճ տեղեկատվական ներկայացումը ՍԱՈՒԴ-ի գործունեության վերաբերյալ:
 
«Կարծում եմ աշակերտների նմանատիպ այցերը կնպաստեն նրանց մոտ միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչը կլուծի երկակի կարևորության խնդիր՝ նրանց մասնագիտորեն կկողմնորոշի դեպի նորագույն տեխնոլոգիաների առաջատար ուղղություն, իսկ վերջինս ապագայում կհարստանա առաջադեմ և թարմ մտածելակերպով օժտված մասնագետներով», - ասում է պրոֆ. Վազգեն Մելիքյանը:
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սինոփսիս Արմենիային մեզ հյուրընկալելու համար: Ինձ շատ դուր եկավ այս միջավայրը, որտեղ մարդիկ աշխատում և սովորում են: Ես շատ ոգևորված եմ և լի եմ խանդավառությամբ ուսումս շարունակելու այնպես, որ ապագայում կարողանամ դառնալ ընկերության աշխատակից», - ասում է 11-րդ դասարանի աշակերտ Չատիկյան Սարգիսը:
 
Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով 2004 թ. ի վեր Սինոփսիս Արմենիան ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ), ինչպես նաև Ռուսաստանի Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) հետ:Ընկերությունը նաևհետևողականորեն խթանում է հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ՝ հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, ինչպիսին է Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play