Հաքերները շարքից հանել են Հարավային Կորեայի ազգային առաջատար հեռուստաալիքների եւ բանկերի ներքին համակարգչային ցանցերը


Հաքերները շարքից հանել են Հարավային Կորեայի ազգային առաջատար հեռուստաալիքների եւ բանկերի ներքին համակարգչային ցանցերը

  • 20-03-2013 14:05:38   | Կորեա  |  Միջազգային

Հարավային Կորեայի իշխանությունները պարզում են այն խափանման պատճառը, որը շարքից հանել Է ազգային առաջատար հեռուստաալիքների եւ բանկերի ներքին համակարգչային ցանցերը: Ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ խոսքը կարող Է վերաբերել կիբեռգրոհի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խափանումը հանգեցրել Է KBS, MBC եւ YTN հեռուստաալիքների, ինչպես նաեւ Սեուլի Shinhan բանկի  սերվերների անջատման: Իր ցանցի «կոտրանքի» մասին  հաղորդել Է նաեւ LG UPLUS խոշոր ինտերնետ-մատակարարը:   
 
Ինչպես հաղորդել Է Ռենհապ գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահի վարչակազմն ուսումնասիրում Է տեղի ունեցածի հետ ԿԺԴՀ-ի առնչության հնարավորությունը:   
 
Մինչդեռ Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի ցանցային անվտանգության վարչությունը, հաղորդել Է, թե չկան փաստեր, որոնք վկայեին, որ կիբեռգրոհն իրականացվել Է արտասահմանից:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play