Գետնի տակ արգելափակված բոլոր հանքափորները փրկվել են


Գետնի տակ արգելափակված բոլոր հանքափորները փրկվել են

  • 20-03-2013 14:08:15   | Լեհաստան  |  Միջազգային

Լեհաստանում փրկվել են բոլոր այն 19 հանքափորները, ովքեր մարտի 19-ին տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժից հետո արգելափակված Էին մնացել գետնի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է Լեհաստանի մայրաքաղաքից 400 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում գտնվող «Ռուդնա» պղնձի հանքարանի գործարկու ընկերության ներկայացուցիչը:

«Փլուզումը տեղի Է ունեցել հանքահորի ելքի տեղամասում:»,-ճշտել Է նա: «Պարզապես հարկավոր Էր սպասել փրկարարներին: Բոլոր հանքափորները ողջ են»,-հավելել Է ընկերության ներկայացուցիչը:
 
Փրկարար գործողությունը շարունակվել Է մոտավորապես 7 ժամ: Գետնի տակ գտնվող մարդկանց հետ չԷր հաջողվում կապ հաստատել: Տուժածների մեծ մասն այժմ գտնվում Է բժիշկների հսկողության ներքո:
 
Երկրաշարժի պահին հանքարանում աշխատում Էր շուրջ 40 մարդ: Արտակարգ պատահարից հետո 20 աշխատողներ ինքնուրույն դուրս են եկել սպառնալիքի տակ հայտնված հանքահորից: Տարհանման ընթացքում չորս հոգի վերքեր են ստացել:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play