Անցկացվեց սեմինար՝ «Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել» խորագրով


Անցկացվեց սեմինար՝ «Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել» խորագրով

  • 04-04-2013 18:56:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր` ապրիլի 4-ին, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում <Հայաստանը Եվրոպայում> համահայկական-երիտասարդական ուսանողական շարժումը և  ՀՈՒԱԱ-ն (Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա) համատեղ անցկացրին սեմինար <Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել> խորագրով:

<Հայաստանը Եվրոպայում> շարժման նախագահ Արմենակ Մինասյանցը իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ Շարժումը մշտապես պատրաստ է աջակցելու նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը ու իր հերթին հավելեց, որ  Հայաստանում կրթական համակարգը դեռևս գտնվում է բարեփոխումների փուլում և նպատակ է դրված համապատասխանեցնել այն եվրոպական կրթական չափանիշներին և որակին:
 
Սեմինարի գլխավոր բանախոսներն էին Որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչ Անուշավան Մակարյանը և  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արևիկ Անափիոսյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ դասավանդման այն մեթոդաբանությանը, որը զարգացնում է քննադատական մտածողություն.
 
 
 
 <Որակի ապահովումը ոչ միայն համապատասխանեցումն է նախանշված նպատակին, ինպես պետությունն է սահմանել, այլև բարձրագույն կրթության` հասարակությանը վերափոխելու կարողությունն է>:
 
Սեմինարի մյուս բանախոս Անուշավան Մակարյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը, կրթության կառավարման սկզբունքները, առկա մարտահրավերները և խոչընդոտները:
 
Միջոցառմանը մասնակցեց մոտ հիսուն ուսանող Հայաստանի տարբեր բուհերից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play