Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարված մրցույթները


Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարված մրցույթները

  • 06-04-2013 11:02:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթների անփոփիչ փուլը, որին մասնակցել են տարբեր կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Վերջիններիս ողջունել և հաղթողներին շնորհավորել է նախարար  Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է."Սիրելի երիտասարդներ, դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետությ ան անունից  և  ներկայացնելու եք փոքրիկ, բայց հպարտ երկիր. իմ հորդորն  ու պահանջն է ձեզ` ցուցաբերեք բարձր առաջադիմություն և լավ վարք",-նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:
Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով  նախատեսված մրցույթներին: 
Նշենք, որ այս տարի Հայաստանին տրամադրվել են Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար` 5, Բուլղարիայի` 4, Ռումինիայի` 8 և Լեհաստանի` 6 կրթաթոշակային տեղեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play