Թեհրանի Հայ Մշակութային «Սարդարապատ» Միութիւնը 30 տարեկան է


Թեհրանի Հայ Մշակութային «Սարդարապատ» Միութիւնը 30 տարեկան է

  • 08-04-2013 13:42:41   | Իրան  |  Մշակույթ

 

 
Թեհրանի Հայ Մշակութային «Սարդարապատ» Միութիւնը, 2013 թւականին լրացնում է իր հիմնադրութեան  30 –րդ տարին։ Այս առիթը լաւագոյնս նշելու համար կեանքի է կոչւել  30–  ամեակի հանդիսութիւնները նախաձեռնող կազմակերպիչ յանձնախում, որն արդէն աշխատանքի անցնելով  մշակում է համապատասխան ծրագրեր։
 
Միութեան 30 –ամեակին առընթեր, յանձնախումբը մտադիր է կազմել նաեւ միութեան ու «Սարդարապատ» քաղաքամասի պատմութիւնը, որի համար աջակցութեան ձեռք է պարզում բոլոր նրանց, որոնք իրենց տրամադրութեան տակ ունեն՝ լուսանկարներ, փաստաթղթեր, յուշեր կամ այնպիսի տեղեկութիւններ, որոնք կը պարզեն թաղամասի կամ միութեան որեւէ ժամանակաշրջանի մութ մնացած անկիւնները։ Տրամադրւած իւրաքանչիւր նիւթ կամ լուսանկար նոյնութեամբ վերադարձւելու են ամենակարճ ժամանակամիջոցում։
 
Նկատի ունենալով Թեհրանի ամենահին քաղաքամասի գործող միութեան 30– ամեակի յոբելեանը՝ տեղական, սփիւռքեան եւ Հայաստանեան Հայկական միութիւններից, կազմակերպութիւններից, միաւորներից ու ազգային  մարմիններից խնդրում ենք ցանկութեան դէպքում իրենց ուղերձները յղել մինչեւ թւականիս Սեպտեմբերի 30–ը, հետեւեալ հասցէներից որեւէ մէկի միջոցով.–
 
Էլեկտրոնային փոստ.– sardarapatsociety@yahoo.com
Հեռախօս & Fax։ +(98)21–88403421
Հասցէ՝ 127 تهران، خيابان اجاره دار، ده متري ارامنه پلاك
Ընդունւում են նաեւ նւիրատւութիւններ։
 
Հայ Մշակութային «Սարդարապատ» Միութեան կողմից կեանքի կոչւած 30 –ամեակի կազմակերպիչ Յանձնախումբ
Թեհրան
2013/7/4
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play