Մարդու ապագան կարելի է կանխատեսել 5-8 տարի կտրվածքով


Մարդու ապագան կարելի է կանխատեսել 5-8 տարի կտրվածքով

  • 11-04-2013 12:31:16   | Իրան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Թեհրանում բնակվող գիտնական Ալի Ռազեղին պնդում է, որ իրեն հաջողվել է ստեղծել բազմաթիվ գիտաֆանտաստիկ ֆիլմերում և գրքերում նկարագրված «ժամանակի մեքենան», որը, հեղինակի խոսքով, հնարավորություն է տալիս մարդուն 8 տարով «առաջ գնալ»։
 
Ինչպես նշում է The Telegraph-ը, իրանցին արդեն գրանցել է «Ժամանակի մեջ ճամփորդելու Արյայեկ մեքենան» Ռազմավարական գյուտերի պետական կենտրոնում։ «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում 27-ամյա Ռազեղին նշել է, որ սարքն աշխատում է մի շարք ալգորիթմերի հիման վրա և 98% ճշգրտությամբ կարողանում է ամենայն մանրամասնությամբ կանխատեսել մարդու ապագան 5-8 տարի կտրվածքով։
 
Երիտասարդ գիտնականը պատմել է, որ աշխատել է «ժամանակի մեքենայի» ստեղծման վրա վերջին 10 տարվա ընթացքում։ Թեև Ռազեղին բավական երիտասարդ է, սակայն իր անունով արդեն 179 գյուտ ունի գրանցած։
 
Խոսելով «ժամանակի մեքենայի» մասին՝ գիտնականը նշել է, որ այն շատ օգտակար կլինի հատկապես Իրանի կառավարության համար, որը սարքի միջոցով կարող է տեղեկանալ, թե արդյոք Իսրայելի հետ պատերազմը տեղի կունենա՞ կամ էլ մոտակա տարիներին սպասվո՞ւմ է իրանական արժույթի արժեզրկում կամ նավթի գնի անկում միջազգային շուկայում։
 
Ռազեղին նաև նշել է, որ իր գյուտը շատ է քննադատվել ընկերների և բարեկամների կողմից, որոնց կարծիքով՝ «ժամանակի մեքենան» դեմ է իրենց կրոնին և իրենից վտանգավոր խաղ է ներկայացնում Աստծո դեմ։
«Ամերիկացիները փորձում են «ժամանակի մեքենա» ստեղծել՝ ծախսելով միլիոնավոր դոլարներ, իսկ ես դա արել եմ չնչին գումարով։ Ես այժմ չեմ ներկայացնում սարքի նոր մոդելները, քանի որ վստահ եմ, որի չինացիները կգողանան գաղափարն ու մի գիշերվա ընթացքում դրանից միլիոնավոր նմուշներ կստեղծեն»,-ասել է իրանցին։
 
Թերթ.am
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play