Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Բուլղարիա


Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Բուլղարիա

  • 12-05-2011 11:04:59   | Վրաստան  |  Սպորտ

Հայաստանի սամբոյի հավաքականը, Թբիլիսիում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո, մեկնեց Բուլղարիա` մասնակցելու մայիսի 12-16-ին կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Հայաստանի պատվիրակության կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Մայիսի 13-ին Սոֆիայի «Ոինիվերսիադա» մարզահամալիրի մրցագորգ դուրս կգան մարզական սամբոն ներկայացնող Ռուզաննա Սարգսյանը /48 կգ /, Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /, Փայլակ Վարդազարյանը /62 կգ / եւ Աշոտ Դանիելյանը /74 կգ /: Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալյանը /68 կգ/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ /: Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձեւում հանդես կգան երկու հայաստանցի մարզիկներ` Վաչիկ Վարդանյանը /68 կգ / եւ Մուշեղ Օսիպյանը /82 կգ/:
Նոյյան տապան  -   Սպորտ