Արտարժույթի շուկայում դոլարը երեկվա համեմատ էժանացել է կես դրամով


Արտարժույթի շուկայում դոլարը երեկվա համեմատ էժանացել է կես դրամով

  • 18-04-2013 16:34:54   | Հայաստան  |  Տնտեսություն

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 416,70 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 416,25 դրամը: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը երեկվա համեմատ էժանացել է կես դրամով: Դոլարի առքի փոխարժեքը փոխանակման կետերի զգալի մասում ընկել է մինչեւ 415,5 դրամ,  վաճառքի փոխարժեքը մեծամասամբ 417-418 դրամ է:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play