Քննարկումներ ՀԱԳՄ–ում


Քննարկումներ ՀԱԳՄ–ում

  • 19-04-2013 13:17:43   | Հայաստան  |  Տնտեսություն

                     

       Ցանկացած օրենք կիրարկման ընթացքում վերանայելու կամ լրամշակելու կարիք ունի՝ առավել ևս եթե այն վերաբերում է հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտին։ Ինչպես գիտեք`՛՛ Առևտրի և ծառայությունների  մասին՛՛  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության 19.12.2012թ  օրենքով նախատեսվում է   ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված  շշալցված կամ այլ ձևով տարայավորված  հեղուկ  ապրանքների (ջուր, ըմպելիք, գարեջուր, կոկտեյլ, հյութ) դրոշմապիտակներով դրոշմավորմում, ինչը կիրառման  ընթացքում  առաջացնում է որոշ դժվարություններ:
Ելնելով  առաջացած հարցերի պարզաբանման  անհրաժեշտությունից` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությունը դիմել էր  Պետական եկամուտների կոմիտե  հանդիպման  կազմակերպման խնդրանքով: ԵՎ ահա հերթական քննարկմանը ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ կան կոնկրետ դիտողություններ ու առաջարկություններ քննարկղող խնդրի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուներ, ովքեր արտահայտեցին իրենց նկատառումները գործարարների առանձին դիտողությունների վերաբերյալ և տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողնորոշվելու համար։
 
ՀԱԳ(Գ)Մ լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play