Apple-ին դիմում-խնդրանք է ուղղվել ավելացնել հայերեն iOS ստեղնաշար


Apple-ին դիմում-խնդրանք է ուղղվել ավելացնել հայերեն iOS ստեղնաշար

  • 23-04-2013 13:01:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ միայն կշահեն, եթե iPhone-ի եւ iPad-ի համար ստեղծվի հայերեն ստեղնաշար:  Այժմ Android-ը ավելի հայտնի է դառնում հայերի շրջանում, քանի որ Apple-ը չի ապահովում ստանդարտ հայերեն ստեղնաշար: Այս խնդիրը նկատի ունենալով՝  iTechnology.am առցանց ամսագրի կողմից ստեղծվել է դիմում-խնդրանք:

Այս դիմում-խնդրանքն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ Apple-ի արտադրանքը շատ տարածված է միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր ապրում են ախարհի տարբեր մասերում: Ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են օգտագործում Apple սարքավորումներ, այլ նաեւ հայկական սփյուռքը ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ Ավստրալիայում: 
 
 
Ավելացնել Ձեր անունը խնդրանքին այստեղ՝  http://www.itechnology.am/armenia/petition-apple-to-add-native-armenian-keyboard-for-the-iphone/#.UXeX5KKR8qM
 
 
Ավելին խնդրանք-դիմումի մասին
Հայերենը երեք հազար տարվա պատմություն ունեցող լեզու է, իսկ հայկական այբուբենը 1,600 տարեկան է: Մենք խնդրում ենք Apple-ին իր հավատարիմ հաճախորդներին ապահովել իրենց մայրենի լեզվով գրելու հնարավորությամբ: Apple-ի սարքավորումները կարող են շատ մեծ դեր խաղալ ամողջ աշխարհում ցրված միլիոնավոր հայերի եւ Հայաստանի միջեւ կապը պահելու գործում: Apple-ի գործադիրին ուղղված նամակ-խնդրանքով հանդես էր եկել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը 2013թ.-ի ապրիլին:
 
 
iTechnology.am-ի մասին
iTECHNOLOGY.am-ը առաջին առցանց վայրն է, որ միավորում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ ներգրավված կամ հետաքրքրված մարդկանց:  iTECHNOLOGY.am-ը աղբյուր է ներդրումների հնարավորություններ փնտրող անհատների եւ ընկերությունների համար, բացի այդ այն տարածում է նորություններ եւ լուսաբանում այն ամենն, ինչ կատարվում է ՏՏ համայնքում:
 
Թողարկումների հղումներ ամերիկյան եւ այլ արտասահմանյան ՏՏ եւ բիզնես ուղղվածությամբ ամսագրերից, որոնք արդեն գրել են iTechnology.am-ի առցանց դիմում-խնդրանքի մասին.
 
Wall Street Journal
Macdaily News
Dr. Bob’s Tech Blog
Technutscomputer.com
New.silobreaker.com
pn.newsblaze.com
Techinvestornews.com
Allphonenews.com
Eplemaskin.no
Ca.finance.yahoo.com
Electronista.com
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play