Ցարնաև եղբայրների համար ահաբեկչական գործողությունը չէր ավարտվելու Բոստոնում իրականացրած պայթուններով


Ցարնաև եղբայրների համար ահաբեկչական գործողությունը չէր ավարտվելու Բոստոնում իրականացրած պայթուններով

  • 26-04-2013 09:05:27   | ԱՄՆ  |  Միջազգային

 

Միացյալ Նահանգների քննչական մարմինների փոխանցմամբ՝ Ցարնաև եղբայրների համար ահաբեկչական գործողությունը չէր ավարտվելու Բոստոնում իրականացրած պայթուններով։ Նրանք  ծարգրավորել էին ռումբ կիրառել նաև Նյու Յորքում՝  քաղաքի կենտրոնում գտնվող՝ մարդաշատ Թայմս սքվերում։ Sky News-ի հաղորդմամբ այս տեղեկատվությունը հաստատվել է խոշորագույն ամերիկյան մեգապոլիսի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կողմից։ Վերջինս նշել է, որ այդ մասին իրեն են հայտնել Ջոհարին հարցաքննող հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները, որոնք սակայն չեն հաղորդում եղբայրների մտադրության իրականացման ժամանակատահվածը։  Հավելենք, որ Ցարնաևը հրաժարվել է գրավոր ցուցմունք տալ քննիչներին՝ իր սահմանադրական իրավունքները ընթերցելուց հետո։ Հիշեցնենք, որ կոկորդի վնասվածքի պատճառով երիտասարդը չի կարողանում խոսել։ 
,
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play