Վահրամ Պետրոսյան. Մեծամորի ատոմակայանը տեխնոլոգիական հագեցվածությամբ եւ անվտանգության մակարդակով լավագույններից մեկն է աշխարհում


Վահրամ Պետրոսյան. Մեծամորի ատոմակայանը տեխնոլոգիական հագեցվածությամբ եւ անվտանգության մակարդակով լավագույններից մեկն է աշխարհում

  • 26-04-2013 17:49:50   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

 

Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը տեխնոլոգիական հագեցվածությամբ եւ անվտանգության մակարդակով լավագույններից մեկն է աշխարհում: Նա նշել է նաև, որ Ատոմակայանի շահագործումն անհրաժեշտ է Հայաստանի համար այնքանով, որ այն հանրապետության տարածքի մեծ մասն ապահովում է էլեկտրաէներգիայով, և  կարող է դիմանալ մինչեւ 9 բալ հզորությամբ երկրաշարժի:  Նա տեղեկացրել է, որ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը փաստաթուղթ է ընդունել, համաձայն որի`  ցանկացած երկիր պետք է ապահովի միջուկային անվտանգությունը:  Ըստ նրա՝ արդեն ավարտին են հասցվում այդ փաստաթղթով նախատեսված միջոցառումները, ինչը առավել կբարձրացնի հայկական  ատոմակայանի անվտանգության մակարդակը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play