Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին


Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին

  • 02-05-2013 16:44:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 13 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն