ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարըը «լուրջ անհանգստություն» է հայտնել Սիրիայի տարածքին Իսրայելի ավիահարվածների առնչությամբ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարըը «լուրջ անհանգստություն» է հայտնել Սիրիայի տարածքին Իսրայելի ավիահարվածների առնչությամբ

  • 06-05-2013 15:18:59   | Իսրայել  |  Միջազգային

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «լուրջ անհանգստություն» է հայտնել Սիրիայի տարածքին Իսրայելի ավիահարվածների առնչությամբ, հայտնում է Russia Today-ը։ Նա կոչ է արել կողմերին «առավել հանգստություն և զսպվածություն» դրսևորել։
 
«Գլխավոր քարտուղարը կոչ է արել առավելագույն հանգստություն և զսպվածություն դրսևորել, պատասխանատու գործել՝ կոնֆլիկտի խորացումից խուսափելու համար, որն առանց այդ էլ վտանգավոր է»,- ասվել է Բան Կի Մունի հաղորդագրության մեջ, որը տարածել է նրա մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին։
 
Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ը չունի Իսրայելի հարվածների վերաբերյալ ոչ մի մանրամասն տեղեկություն։
 
Նա Սիրիայի խնդրի վերաբերյալ խեռախոսազրույց է ունեցել Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ ալ- Արաբիի հետ։
 
Սիրիայի SANA պետական գործակալությունը կիրակի հայտնել էր, որ Իսրայելը երկրորդ հրթիռային հարվածն է հասցրել Սիրիային՝ այս անգամ թիրախ դարձնելով մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող հետազոտական կենտրոնը։ Սպիտակ տունը փորձել է արդարացնել Իսրայելի գործողությունները՝ հայտարարելով, որ հրեական պետությունն  ինքնապաշտպանության իրավունք ունի։
 
Թերթ.am
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play