ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՊԷՏՔ Է ԱՆՅԱՊԱՂ ԿԱՍԵՑՈՒԻ


ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՊԷՏՔ Է ԱՆՅԱՊԱՂ ԿԱՍԵՑՈՒԻ

  • 06-05-2013 22:02:12   | Հայաստան  |  Վերլուծություն

 

ՀՀ իշխանութիւնների, գիտական, ստեղծագործական մատաւորականութեան, մանկավարժների մեղքով հայոց մէկ միասնական ու ամբողջական գրականութիւնը, արուեստն ու մշակոյթը հաւասարաչափ չեն հանրայնացւում: Մեր երիտասարդն ու պարմանին, դպրոցականը եւ ուսանողը ճանաչում են միայն արեւելահայ յայտնի դէմքերի մի մասին, իսկ արեւմտահայ յայտնի դէմքերից տեղեակ չեն: ՀՀ-ում արեւմտահայ մեծերի մի հատուածին անդրադառնում են ՄԻԱՅՆ Մեծ Եղեռնի առիթով, երբ նշում են, թէ Թուրքիան 1915 ապրիլի 24-ին կոտորեց մօտ 250 հայ խոշոր մտաւորականի եւ գրողի՝ Դանիել Վարուժան, Սիամանթո, Գրիգոր Զոհրապ եւ ուրիշ հանճարների: 
 
Այս տարուայ ապրիլ ամսին նոյնպէս ՀՀ գրեթէ բոլ որ տեղեկատու կայքերն ու լրագրերը բազմիցս ներկյացրեցին 1915 թ. ապրիլի 24-ին արեւմտահայ 250-ի չափ մեծ գրողների եւ մտաւորականների ձերբակալումն ու կոտորածը, որոնց թիւը յետոյ հասաւ մօտ եօթ-ութ հարիւրի, որն անշուշտ, մր ազգի մեծագոյն ողբերգութիւններից է: Բայց ոչ մէկը չը յիշատակեց 1921-1949 թթ. Բոլշեւիկների ձեռքով ԱՐԵՒԵԼԱՀԱՅ աւելի քան ՏԱՍ ՀԱԶԱՐ յայտնի դէմքերի իսպառ ոչնչացումը, որոնց մէջ էին մեր ժողովրդի յաւերժակեաց մեծերից ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆԸ, ԵՂԻՇԷ ՉԱՐԷՆՑԸ, ԱԿՍԷԼ ԲԱԿՈՒՆՑԸ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ եւ ուրիշներ: Հայ մտաւորականութեան եւ աւելի քան 1400 սպայութեան ջարդը հայ բոլշեւիկները կատարեցին 1920 թ. դեկտեմբերի սկզբից մինչեւ 1921 թ. փետրուարի 18-ը՝ մինչեւ Խորհրդային Հայաստանի բնակչութեան ապստամբութիւնը բոլշեւիկների մարդայոշութեան դէմ: Չափազանց կարեւոր է նկատի առնել այն իրողութիւնը, որ արեւմտահայոց մեծերին կոտորում էր օտարը՝ թուրքը, ինչը որոշ չափով գուցէ թէ հասկանալի է: Բայց բացարձակ անըմբռնելի ու զազրելի է, երբ Ռուսաստանը արեւելահայ մեծերին յոշոտում էր Աւիս կոչեցեալ ՀԱՅ ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐԻ ձեռքով... 1921-1949 թթ. Հայաստանում ՈՉ ՄԻ ՅԱՅՏՆԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ, ԳՐՈՂ, ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ չը մնաց, որին ձերբակալած կամ գնդակահարած չլինէին: Ձերբակալուծ-Սիբիր քշուածների մէջ էին աշխարհի ամենայայտնի լեզուաբաններից Հրաչեայ Աճառեանը, նոր ժամանակների մեր ամենամեծ երգիծաբան Լեռ Կամսարը, յայտնի բանաստեղծ Գուրգէն Մահարին եւ հազարաւոր ուրիշներ, որոնց մէջ նաեւ Ամենայն հայոց Խորէն Մուրադբէկեան Կաթողիկոսը: 
 
ՀՀ իշխանութիւններին, մեր մտաւարականութեանն ու հանրային գործիչներին հարց եմ տալիս. դուք չէ?ք տեսնում, որ ՀՀ կրթամշկութային հիմնարկներում, դպրոցներում, բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում Արեւմտահայ գրականութեան, արուեստի ու գիտութեան գործիչները գրեթէ չեն հանրայնացնում, նրանցից գրեթէ ոչ մէկի լուսանկարը, ասոյթները եւ կենսագրականը ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՒՈՒՄ: Այդ պատճառով էլ արդի սերունդը գրեթէ ոչինչ չը գիտի մեր ժողովրդի ՄԵԾ ՄԱՍԸ կազմող արեւմտահայ հատուածի գործիչների մասին: Սա մեր ժողովրդին երկու մասի բաժանելու, մեր ազգը պառակտելու-իրարից բաժանելու-մէկմէկուց հեռացնելու մեր հակառակորդի քաղաքականութիւնն է, որ շարունակում է մեր երկրի ապազգային ղեկավարութիւնը եւ մրափող մտաւորականութիւնը: Հոգեմշակութային Այս ողբերգութեան դէմը պէտք է անյապաղ առնուի: 
 
3 մայիսի 2013 թ.                      
Ռաֆայէլ  Համբարձումեան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն