Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ փետրվարի 11-ին տեղափոխվել<br /> են հայրենիք<br />


Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ փետրվարի 11-ին տեղափոխվել
են հայրենիք

  • 14-02-2011 17:22:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ փետրվարի 11-ին տեղափոխվել են հայրենիք` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության համաձայն, մինչ այդ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 դատապարտյալ ԻԻՀ քաղաքացի: Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում պահվում են օտարերկրյա ավելի քան 200 քաղաքացիներ: Նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարարության եւ համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների պատժի հետագա կրման համար` իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն