Հայաստանի ԳԱԱ-ն և Թայվանի Սինիկա ակադեմիան ստորագրել են երկրաբանական հետազոտությունների անցկացման հուշագիր


Հայաստանի ԳԱԱ-ն և Թայվանի Սինիկա ակադեմիան ստորագրել են երկրաբանական հետազոտությունների անցկացման հուշագիր

  • 08-05-2013 18:41:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտին թույլատրվել է ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հունիս։
 
Ինստիտուտը Թայվանի Սինիկա ակադեմիայի հետ ստորագրել է երկրաբանական հետազոտությունների անցկացման հուշագիր և մեկ տարով ներմուծել տեղորոշման սարքավորման ընդունիչներ, երկրադետիկ ալեհավաքներ և սեյսմոմետրեր, որոնց շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում։ Նշված սարքերով այժմ երկրադինամիկական մոնիթորինգ է իրականացվում։
 
Ակնկալվում է ավելի համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի բլոկների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ: Սա միտված է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play