Երևանի պետական հումանիտար քոլեջը հաղթել է ինտելեկտուալ խաղում


Երևանի պետական հումանիտար քոլեջը հաղթել է ինտելեկտուալ խաղում

  • 18-05-2013 16:52:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Մայիսի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների շրջանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը։ Մասնակցում էր Երևանում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների 9 թիմ՝  յուրաքանչյուրում 6 անդամ։ Խաղի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են Գիտակների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ 
Խաղն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 12 հարց։ Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երևանի պետական հումանիտար քոլեջը, երկրորդ հորիզոնականում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը,  իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը։ Մրցույթում հաղթող թիմը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր։ 
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանը նշեց, որ խաղ-մրցույթը ևս մեկ հնարավորություն է ինտելեկտուալ առումով միմյանց հետ մրցելու, իրար ճանաչելու և հետագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։ «Էական է, որ այս խաղ-մրցույթի անցկացման գաղափարն առաջարկել են հենց իրենք՝ ուսումնական հաստատությունների սաները, ովքեր էլ մասնակցել են ծրագրի կազմակերպման աշխատանքներին»,- նշեց Սասուն Համբարձումյանը։  
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, որ վարում էր խաղը, նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նպատակը գիտելիքի զարգացումն է, այդ իսկ պատճառով աստիճանաբար կատարվում են խաղի հայաֆիկացման աշխատանքներ՝ ինտելեկտուալ խաղին ներգրավելով նաև հայալեզու գիտակների։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play