՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը


՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը

  • 20-05-2013 17:42:26   | Հայաստան  |  Մշակույթ

 

՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՛՛ՎիվաՍել-ՄՏՍ՛՛ ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ս/թ  ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը:
Մայիսի 21-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների Սրահում տեղի կունենա ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական Իններորդ փառատոնի հանդիսավոր փակման ՛՛Մոցարտ Գալա՛՛ համերգը:
Մասնակցում են  ՀՀ Ժողովրդական արտիստուհի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ֆլեյտահար Սառա Ուռենան/Իսպանիա/, Ռիչարդ Մադլենյանը/բաս/, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Դիանա Հարությունյանը /սոպրանո/,Մարինե Դեինյանը /սոպրանո/, Արծվիկ Դեմուրչյանը /սոպրանո/, Պերճ Քարազյանը/տենոր/, Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/, դիրիժոր՝  Հարություն Արզումանյան:
 
Ծրագրում՝
 
Դաշնամուրային Կոնցերտ  17
Ֆլեյտայի Կոնցերտ սոլ մինոր
Հատվածներ և արիաներ ՛՛Դոն Ժուան՛՛,՛՛Կախարդական սրինգը՛՛ օպերաներից, Դո մինոր Մեսսայից:
 
՛՛Ազգային Պատկերասրահ՛՛ Միջազգային Երաժշտական  Փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա /2006-ից/ հովանավորության և  հոգատարության շնորհիվ:
 
2008-ից Փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:
 
Լրագրողների հավատարմագրման և այլ տեղեկություննների համար դիմել`
՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամ
Աբովյան 25, հեռ.` 54-72-42
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play