Ի գիտություն ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների


Ի գիտություն ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների

  • 11-02-2011 17:29:16   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հարգելի գործընկերներ, Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննություններին որպես դիտորդ մասնակցելու, ինչպես նաեւ լուսաբանելու համար խնդրում ենք հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ս/թ փետրվարի 15-ից 17-ը գրանցվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունում: Գրանցման համար անհրաժեշտ է` Լրատվամիջոցի կամ հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից պաշտոնական նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի անունով, որում նշված կլինեն դիտորդի` լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային եւ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաեւ գրանցվող անձի մեկ լուսանկարը/3x4 չափսի/:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play