Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին


Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին

  • 10-06-2013 13:37:17   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 
Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի եւ հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play