Ֆրանսիայում նշանակվել են նախագահական եւ պառլամենտական ընտրության օրերը<br /> <br />


Ֆրանսիայում նշանակվել են նախագահական եւ պառլամենտական ընտրության օրերը

  • 11-05-2011 17:18:43   | Ֆրանսիա  |  Միջազգային
Ինչպես այսօր հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի ներկայացուցիչը` նախագահական ընտրությունների քվեարկումները տեղի կունենան 2012 թ-ի ապրիլի 12 -ին: Եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50%-ից ավել ձայն, ապա երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Ենթադրվում է, որ Սարկոզին թեկնածություն կառաջադրի երկրորդ անգամ եւ ըստ հարցումների նրա համար ավելի վտանգավոր հակառակորդ կարող են լինել Սոցիալիստական կուսակցության եւ Ուլտրաաջ Ազգային ճակատի ներկայացուցիչները: Հաջորդ տարվա հունիսի 10-ից 17-ը երկու փուլով տեղի կունենան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի ընտրությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play