Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները

  • 13-06-2013 14:32:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերն ու տանիքները 
Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 1105  մուտքերից շուրջ 690-ում վերանորոգման աշխատանքներն արդեն  ավարտվել են: 
Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 32387 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն, փոխվում են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 11578-ն արդեն վերանորոգված է:     
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play