Սցենարների մրցույթ


Սցենարների մրցույթ

  • 08-02-2011 13:25:13   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է գիտելիքի կարեւորության հասարակական ընկալմանը միտված սոցիալական գովազդների սցենարների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել անհատ ստեղծագործողները եւ կազմակերպությունները: Սցենարները կարող եք ներկայացնել մինչեւ մարտի 25-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ղեկավարությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովն ուշադրության կարժանացնի բոլոր առաջարկները: Լավագույն ճանչված սցենարները կնկարահանվեն եւ կհեռարձակվեն հայկական հեռուստատեսությամբ, իսկ հեղինակները կարժանան պարգեւների: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play