Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտը Հայաստանում կներդնի ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգը


Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտը Հայաստանում կներդնի ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգը

  • 21-06-2013 14:23:07   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտի ռեկտոր` պարոն Լորան Ֆրուժիեի, այս պաշտոնում անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Ինստիտուտի հիմանդրման նպատակները, մասնագիտությունների և ուսումնառության առանձնահատկությունները, վարչական և կրթական կարողությունները: Պարոն Լորան Ֆրուժիեն մասնավորապես նշեց, որ շուրջ երեք տարվա բանակցությունների հանգուցալուծումը եղավ  ս.թ. մայիսի 24-ին Փարիզում` ՀՀ Դեսպանատանը ինը հինադիր կողմերը կնքեցին համաձայնագիր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՀՖԲԻԻ) հիմնադրելու վերաբերյալ: Այս նախագիծին իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ կրթության և գիտության Նախարարը, Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունները, երկու երկրների դեսպանությունները:
Նորաստեղծ Ինստիտուտը ֆրանսիայի բարձրագույն ինժեներական բուհերի և խոշորագույն հիմնադրամների մասնակցությամբ շահույթ չհետապնդող բուհ է, որը նպատակ ունի Հայաստանում ներդնել ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգ և դառնալ տարածաշրջանային նշանակության բուհական, հետբուհական և վերապատրաստման ուղղություններով` խնդիր ունենալով կիրառել եվրոպական առաջադեմ փորձը, ժամանակակից նորարարական  ծրագրերը և եվրոպական  չափանիշները: ՀՖԲԻԻ-ում սովորող լավագույն բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտներին կտրամադրվեն  ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ֆրանսիական  դիպլոմներ: Ինստիտուտը առաջարկում է բակալավրի և մագիստրոսի կրթություն` 
Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող արդի մասնագիտություններով`
 
Ինժեներական գրաֆիկա, նախագծում և փորձաքննություն,
Ենթակառուցվածքների ինժեներիա, կառավարում և շահագործում,
Շինարարական նոր սեսմակայուն տեխնոլոգիաներ և կանոնակարգեր,
Դիզայն,
Ֆինանսական ինժեներիա և էկոնոմիկա 
 
Ռեկտորը ներկաների ուշադրությունը հրավիրեց, որ Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտի հիմնադրումը իր ձևաչափով եզակի միջպետական ծրագիր է: Նա ավարտելով իր խոսքը հույս հայտնեց, որ նորաստեղծ Ինստիտուտի ապագա շրջանվարտները կլինեն պահանջված և մրցունակ արագ փոփոխվող աշխատաշուկայի պայմաններում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play