<<Երևան Ջուր>> ընկերության ընտրած զարգացման ճանապարհը համահունչ է գլոբալ մարտահրավերներին


<<Երևան Ջուր>> ընկերության ընտրած զարգացման ճանապարհը համահունչ է գլոբալ մարտահրավերներին

  • 24-06-2013 14:33:31   | Հայաստան  |  Տնտեսություն

<<Երևան Ջուր>> ՓԲԸ գործունեության արդյունքները. 
2013թ. մայիսը 2012թ. մայիսի նկատմամբ
 
Ինչպես վկայում են փաստերը, ընկերության ընտրած զարգացման ճանապարհը ոչ միայն ճիշտ է՝ ձեռքբերումների առումով, այլև համահունչ է գլոբալ մարտահրավերներին: Լուծելով վարձակալության պայմանագրով իր առջև դրված խնդիրները, նա նպաստում է նաև ողջ հանրությանը հուզող, մասնավորապես՝ բնապահպանական խնդիրների լուծմանը: 
Այսպես, ջրամատակարարման շարունակական բարելավման պարագայում, համակարգում տարեցտարի նվազում է ինչպես ջրառն աղբյուրներից /ինչի մասին արդեն քանիցս գրվել է/, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառումը: Կնշանակի՝ կրճատվում է նաև համընդհանուր ջերմոցային էֆեկտ առաջացնող ածխաթթու գազի արտանետումները, ինչի հրատապությունն ու կարևորությունը բնապահպանական տեսակետից ակնհայտ է: Եթե բարեփոխումների շեմին ընկերության ծախսային հոդվածներից թերևս ամենամեծը էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներն էին, ապա ներկայումս, լեռներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման միջոցով այդ կարևորագույն ռեսուրսի սպառման ծավալները կրճատվել են ավելի քան երեք անգամ: Երևանում 2006թ.-ից ի վեր 566 գործող բակային պոմպակայաններից ապամոնտաժվել է 153-ը, իսկ առկա 413-ի մեծ մասը տեխնիկապես վերազինվել է և հագեցել էներգախնայող սարքավորումներով: Ջրաղբյուրներում վերակառւցվել, արդիականացվել է մի շարք պոմպակայաններ: Իսկ համակարգում հզորագույն՝ Արարատյան պոմպակայանը փաստացի դարձել է պահուստային: Առաջին հերթին դրա շնորհիվ է, որ, չնայած էլեկտրաէներգիայի սակագնի օրերս տեղի ունեցած բարձրացմանը, ջրամատակարարման մանրածախ ծառայությունների սակագինը միևնույն է՝ առաջիկայում նվազելու է, ինչպես և խոստացել է ընկերությունը: 
Ավելին, համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղվող միջոցները զգալիորեն գոյանում են էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ: Իսկ արդյունքներն այստեղ խոսուն են: Այսպես, մայիսին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների մոտ 71,4%-ը, 17-23 ժամ՝ 25,7%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 2,9%-ը: Իսկ <<Երևան Ջուր>> ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1551 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: 
Ղեկավարվելով ''Մենք հաշվետու ենք հանրության առջև''' կարգախոսով, "Երևան Ջուր" ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. մայիս ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
 
Հիմնական ցուցանիշներ 2008թ.
մայիս 2012թ.
մայիս 2013թ.
մայիս 2013թ. մայիսը 2012թ. մայիսի համեմատ/+- /
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 11420 9673 9272 - 401 /2008թ. մայիսից` -2148/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 291000 106000
80000 - 26000 /2008թ. մայիսից` -211000/ 
<<Երևան Ջուր>> ՓԲԸ հաղորդակցության բաժնից հայտնում են՝ ջրամատակարարման շարունակականություն` տոկոս 73,3 94,4 95,7 +1,3 տոկոսային կետ /2008թ. մայիսից`+ 22,4 տոկոսային կետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play